Վերադարձել է Աֆղանստան մեկնած հայ խաղաղապահների խումբը

11:29 • 16.02.15

Այսօր առավոտյան Աֆղանստանից Հայաստան է վերադարձել խաղաղապահ զորքը՝ շուրջ 100 զինվորից կազմված: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ վերադարձած խաղաղապահներից մեկի հարազատներից: Նրանք Հայաստանից մեկնել էին դեռևս հուլիսին, նախ պատրաստություն անցել Գերմանիայում, այնուհետև` մեկնել Աֆղանստան:


Նշենք, որ վերադարձած խմբին Աֆղանստանում փոխարինել է մեկ այլ խումբ, ովքեր արդեն դասընթացներ են անցել Գերմանիայում: