Հայը Փերինչեքի կուսակցությունում պաշտոն է ստացել
Այսուհետ Թուրքիայում բնակվող ազգությամբ հայը թուրք ազգայնական Դողու Փերինչեքին կարող է ընդհատել՝ ասելով. «Պարոն Դողու, Ձեր ժամանակը սպառվել է»:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Oda TV-ն, ազգությամբ հայ Սարգիս Քըսաօհանյանը Փերինչեքի ղեկավարած Աշխատավորական կուսակցության ղեկավարման խորհրդում պաշտոն է ստացել:
Ի դեպ, կուսակցության համագումարի ընթացքում որոշվել է փոխել կուսակցության անվանումը. Աշխատավորական կուսակցությունն այսուհետ կոչվելու է «Հայրենիք»՝ Vatan:
Երիտասարդ Սարգիս Քըսաօհանյանը Փերինչեքի կուսակցությանն անդամակցել էր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության՝ Անթալիայի երիտթևից հրաժարական տալուց հետո:










