Մասիսի հանրակացարանում երկաթյա թավայով ծեծել են 38-ամյա տղամարդու

15:23 • 16.02.15

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից փետրվարի 14-ին, ժամը 18.50-ին Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Սոնյա Մ.-ն և հայտնել, որ Մասիս քաղաքի քանդված հանրակացարանում` Սամվելենց տանը,  կռիվ է:


Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։


Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 12 հանրակացարանի 37 մասնաշենքի 3-րդ հարկի միջանցքում վիճաբանության ժամանակ Գագիկի /տվյալները պարզվում են/ հարազատներից մեկը, ձեռքին եղած երկաթյա թավայով մի քանի անգամ հարվածել է 1977 թ. ծնված Սերգեյ Մ.-ի գլխին` պատճառելով վնասվածք:


Սերգեյ Մ.-ից  ընդունվել է հաղորդում և տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ձեռնարկվում են միջոցառումներ նշված անձին հայտնաբերելու ուղղությամբ:


Նախապատրաստվում են նյութեր: