«Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի աշխատակիցները պահանջեցին իրենց վերջնահաշվարկները
Այսօր քաղաքապետարանի դիմաց «Կենտրոն մաքրություն» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները պահանջում էին իրենց վերջնահաշվարկները:
Աշխատակիցները Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ ընկերությունը լուծարվել է դեկտեմբերի մեկից, և 315 աշխատակից անգործ է մնացել: Քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանն ընդունել է աշխատակիցներին և հայտնել, որ թաղապետարանի, ֆինանսիստների հետ հաշվարկ են անում և 2-3 ամսվա ընթացքում վերջնահաշվարկները կտան:
Չնայած դրան՝ աշխատակիցները կարծում են, թե «փափուկ բարձ են դնում»:
Ինչ վերաբերում է «Սանիտեկ» ընկերությանը, ապա աշխատակիցներն ասացին, որ թեև ընկերությունը մի քանի հոգու վերցրել է աշխատանքի, սակայն այնուհետև կրճատել են, իսկ պատճառաբանությունների թվում նաև տարիքն է եղել: Բացի այդ «Սանիտեկ»-ն այդքան վարորդի տեղ չունի:
«Արտասահմանից եկել է, որ աշխատատեղ ավելացնի՞, թե՞ մարդկանց հացից կտրի»,-ասաց նրանցից մեկը:










