Միսիսիպի նահանգի սուպերմարկետներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, հանցագործը սպանված է
ԱՄՆ Միսիսիպի նահանգի Լուկա քաղաքի Walmart սուպերմարկետում կրակահերթ է տեղի ունեցել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։
Նախնական տեղեկություններով՝ հարձակում գործած տղամարդը սպանվել է։ Հրազենային վնասվածքներ է ստացել մեկ ոստիկան։ Այլ տուժածներ չկան։
Սուպերմարկետի այցելուները տարհանվել են։ Հանցագործի դրդապատճառներն անհայտ են։ Այլ մանրամասներ միջադեպի կապակցությամբ դեռևս հայտնի չեն։










