Թուրքիայի քաղաքացին Վրաստանի տարածքով ցանկացել է թմրանյութ տեղափոխել Հայաստան

15:32 • 16.02.15

Վրաստանի ոստիկանությունը Թուրքիայի քաղաքացի Յուսուֆ Օ.-ից առգրավել է «Տրամադոլ» դեղամիջոցի 9.600 հաբ։ Նա պատրաստվում էր Վրաստանի տարածքով ուղևորվել Հայաստան, հայտնում է newsgeorgia.ru-ն՝ հղում անելով ՆԳՆ մամուլի ծառայությանը։

 

Ըստ ոստիկանության տվյալների՝ Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է «Սարպի» անցակետում՝ վրաց-թուրքական սահմանը հատելուց անմիջապես հետո։

 

«Բեռնատար մեքենայի զննման ընթացքում իրավապահներն առգրավել են «Տրամադոլ» թմրամիջոցի 9.600 հաբ»,- ասվում է հաղորդագրությունում։