Ուկրաինայում հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է. ԵՄ ներկայացուցիչ
ԵՄ դիվանագիտության ղեկավարի մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը հայտարարել է, որ Եվրամիությունը կարծում է՝ Ուկրաինայում հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է, գրում է gazeta.ru-ն:
«Մենք ուշադիր հետևում ենք Մինսկի համաձայնությունների պահպանմանը: Դուք տեսել եք տեղում դիտորդներին… Կրակի դադարեցման ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է՝ չնայած որոշ դեպքերի: Մենք ցանկանում ենք ընդգծել, որ անհրաժեշտ է, որ հրադադարի ռեժիմն ամբողջությամբ պահպանվի: Կարևոր է, որ կրակը դադարեցվի»,- հայտարարել է Կոսյանչիչը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի արևելքում փետրվարի 15-ին ժամը 00:00-ին ուժի մեջ է մտել հրադադարը, որի մասին պայմանավորվել էին «նորմանդական քառյակի»՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները:










