Լավ չէ, ճիշտ չէ, հասկանալի չէ. Տիգրան Ուրիխանյանը՝ Արագած Ախոյանի ԲՀԿ-ից հեռանալու մասին

11:33 • 16.02.15

Լավ չէ, ճիշտ չէ, ինձ համար հասկանալի չէ: Այսպես գնահատեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը` ԲՀԿ անդամ Արագած Ախոյանի` կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ հայտարարությունը:

 

«Ես ոչ մի բանով դա պայմանավորելու կարիք չեմ տեսնում, ինձ համար բարոյական կարգերը միատիպ են, տրանսֆորմացիայի չեն ենթարկվում և ինձ համար դժվար ընկալելի է, այն ինչ տեղի ունեցավ»,-ասաց նա և նշեց, որ հանրությունը կտա իր գնահատականը:


«Ես չէ, որ պետք է գնահատական տամ»,-ասաց նա և չցանկացավ շատ խորանալ և այլ բան քննարկել: