Խաղաղասիրական կոչերով նոր ականներ են դնում Ծառուկյանի համար. Վ. Բաղդասարյանը՝ Ռ. Քոչարյանի հարցազրույցի մասին

18:08 • 16.02.15

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, ասաց, որ անգամ թվացյալ խաղաղասիրական այդ հարցազրույցում են թակարդներ լարված Գագիկ Ծառուկյանի համար:

 

«Անկեղծ ասած զարմացա, երբ ընթերցեցի: Գագիկ Ծառուկյանին այսպիսի իրավիճակի հրահրելուց հետո խաղաղասիրության և սահմանադրականության մասին կոչերը որքանո՞վ են տեղին: Անգամ թվացյալ խաղաղասիրական այդ հարցազրույցում են ականներ դրված Գագիկ Ծառուկյանի համար»,-ասաց նա։


Վահրամ Բաղդասարյանը կարծիք հայտնեց, թե գեղեցիկ կոչերը պետք է իրականության վրա հիմնված լինեն և այլ տեղ տանող ենթատեքստեր չունենան, որպեսզի արժանահավատ լինեն։