Թուրքիան ժամանակավորապես փակում է Եմենում դեսպանատունը

11:13 • 16.02.15

Թուրքիան ժամանակավորապես դադարեցրել է Եմենի մայրաքաղաք Սանայում իր դեսպանատան գործունեությունը:

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական Haber7 կայքը, Թուրքիայի դեսպան Ֆազլը Չորմանն այսօր կվերադառնա հայրենիք՝ պայմանավորված Եմենում անկայուն իրավիճակով:

 

Իտալիայի, Գերմանիայի և Նիդեռլանդների դեսպանատներն իրենց նմանօրինակ որոշումների մասին հաղորդել էին փետրվարի 13-ին: Ավելի վաղ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն ևս հայտարարել էին Եմենում դեսպանատներն առժամանակ փակելու մասին: