Իսլամիստները 45 մարդու են ողջ-ողջ այրել Իրաքում
«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները ողջ-ողջ 45 մարդու են այրել Իրաքում:
Interfax-ը հայտնում է, որ Իրաքի ոստիկանության փոխանցմամբ՝ այս սպանդը տեղի է ունեցել արևմտյան Ալ-Բաղդադի քաղաքում:
Առայժմ հայտնի չէ այս հաշվեհարդարի պատճառը, սակայն հայտնի է, որ զոհերի թվում իրավապահներ կան:
Նախորդ շաբաթ ԻՊ-ն կարողացել էր գրավել Ալ-Բաղդադիի մեծ մասը: Քաղաքից 8 կմ հեռավորությամբ ամերիկյան ռազմաբազա է:










