Alaska Airlines-ի օդանավը դադարեցրել է թռիչքը` կարիճի պատճառով
Alaska Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռում մի կնոջ կարիճ է խայթել, գրում է mirror.co.uk-ը:
Ավիաընկերության ներկայացուցիչ Քոլ Քոսգրովը, հաստատելով տեղեկությունը, մեկնաբանել է, որ կնոջը կարիճը խայթել է ոչ թե օդում, այլ այն ժամանակ, երբ օդանավը սկսել է մեծ արագությամբ ընթանալ թռիչքուղով:
Օդանավը դանդաղեցրել է ընթացքը և ուղղվել դեպի ելք, որից հետո կնոջը տեղափոխել են բուժկետ:
Կինը ստացել է անհրաժեշտ օգնությունը, որից հետո հրաժարվել է կրկին օդանավ նստել:
Ընկերությունը չի կարողացել պարզել` ինչպես և որտեղից է կարիճը ներթափանցել օդանավ:
Չնայած դրան` նշվում է, որ օդանավը Լոս Անջելես ժամանելուց առաջ թռիչք է կատարել Մեքսիկա, որտեղ կարիճներ շատ կան:










