Թուրքական բանակի ներկայացուցիչները կզննեն Ռուսաստանի հարավային շրջանը
Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները փետրվարի 17-19-ը զննում կանցկացնեն Ռոստովի շրջանում և Կրասնոդարի երկրամասում: Այդ մասին interfax.ru-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պայմանագրերի իրականացման հսկողության հարցերով վարչության ղեկավար Սերգեյ Ռիժկովը:
«Զննումն անցկացվում է վստահության ամրապնդման և անվտանգության միջոցների մասին 2011 թվականի Վիեննայի փաստաթղթի համապատասխան: Զննման ենթակա շրջանը, որն ընտրել է թուրքական կողմը, գտնվում է Ռոստովի շրջանում, մասամբ Կրասնոդարի երկրամասում և զբաղեցնում է մոտ 14 հազար քառակուսի կմ տարածք»,- ասել է Ռիժկովը:
ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ դա 2015 թվականին Ռուսաստանում անցկացվող երկրորդ զննումն է՝ իրականացվող և ծանուցման տակ ընկնող ռազմական գործունեության մասշտաբների որոշման կամ նշված տարածքում նման գործունեության բացակայության հաստատման նպատակով:
Նախորդ ստուգումն իրականացվել է փետրվարի 9-12-ն ուկրաինացի ռազմական մասնագետների կողմից` Ռոստովի շրջանի տարածքում:










