ԱԺ-ն Գագիկ Ծառուկյանից ժամը 16.00-ի դրությամբ որևէ պարզաբանում չի ստացել. Արսեն Բաբայան
Ազգային ժողովը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից ժամը 16.00-ի դրությամբ որևէ պարզաբանում չի ստացել:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ԱԺ հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 16:00-ին ավատվեց ԱԺ քվեարկություններից Գագիկ Ծառուկյանի բացակայությունների վերաբերյալ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնելու վերջնաժամկետը. ԱԺ նախագահը ԲՀԿ խմբակցությունից խնդրել էր լրացուցիչ պարզաբանումներ ներկայացնել։










