Ավստրալիայի արտգործնախարարը հարցազրույց է տվել «սմայլիկների» օգնությամբ
Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոպը հարցազրույց է տվել BuzzFeed կայքին՝ հարցերի պատասխանների համար օգտագործելով բացառապես Emoji պատկերներ, գրում է lenta.ru-ն:
Այսպես, օրինակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Ավստրալիայի արտգործնախարարը բնութագրել է ջղային «սմայլիկով»: Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթին նա նկարագրել է վազող մարդու օգնությամբ, իսկ Ավստրալիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները նա հիասքանչ է համարել:
Բիշոպը նաև «սմայլիկների» օգնությամբ պատմել է միասեռական ամուսնությունների հանդեպ վերաբերմունքի, իր հոբբիների, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է առողջ ապրելակերպ վարում, ինչից է ստիպված հրաժարվել, ինչպես է հանգստանում ծանր աշխատանքային օրվանից հետո:
Ջուլի Բիշոպը սոցցանցերի ակտիվ օգտատեր է: Մասնավորապես վերջերս նա դիմել է Twitter-ի օգտատերերին՝ խնդրելով գտնել ականջօղը, որը նա կորցրել է Սիդնեյի կենտրոնում հեռուստահարցազրույցից առաջ:










