Մեքսիկական Կոլիմա հրաբուխը 2 կմ բարձրությամբ մոխրի ամպ է գոյացրել (լուսանկարներ, տեսանյութ)

09:41 • 17.02.15

Մեքսիկայի Կոլիմա հրաբխի խառնարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մթնոլորտ է արտանետվել մոխրի ու գոլորշու հսկայական ամպ:

 

Ինչպես նշում է tass.ru-ն, քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ամպի բարձրությունը 2.000 մ է:

 

Փորձագետների կարծիքով` հրաբխի այսչափ ակտիվացումը դեռևս վտանգ չի ներկայացնում բնակչության համար:

 

Աղբյուրը հավելում է, որ ծովի մակարդակից 4.000 մ բարձրության վրա գտնվող հրաբուխն արդեն 500 տարի շարունակ ակտիվ վիճակում է: