Դամասկոսն առանց էլեկտրականության է մնացել` գազամուղի պայթյունի հետևանքով
Սիրիայի մայրաքաղաքի հարավում գազամուղի պայթյունի հետևանքով Դամասկոսն ամբողջությամբ առանց էլեկտրականության է մնացել: Այդ մասին հայտնել է Դամասկոսի ոստիկանությունում առկա աղբյուրը, հաղորդում է «Взгляд»-ը:
«Գազամուղը սնուցում էր Տիշրին ջերմաէլեկտրակայանը, որը սպասարկում է հարավային շրջանները՝ Սվեյդան, Դերաան և Կունեյտրան և, բացի այդ, Դամասկոսը և քաղաքի արվարձանները»,- պատմել է Sputnik գործակալության զրուցակիցը:
Բաց աղբյուրների տվյալներով՝ Դամասկոսի բնակչությունը 1,5 միլիոնից ավելի է:
Սիրիայի էներգետիկայի նախարար Իմադ Համիսը հաստատել է գազամուղի վրա դիվերսիայի փաստը: Նրա խոսքով՝ վերանորոգման ջոկատներն արդեն վերականգնում են էլեկտրաէներգիայի մատակարարումը:










