Դավիթաշենում 20-ամյա երիտասարդի են դանակահարել

17:02 • 17.02.15

Հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում փետրվարի 15-ին, ժամը 23.44-ին հաղորդում է ստացվել, որ Դավիթաշեն թաղամասի Տ.Պետրոսյան փողոցում գործող սուպերմարկետի մոտից   «թիկունքի աջ շրջանի և ձախ ոտքի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1994 թ. ծնված Արման Ա.-ն, ով, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:


Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ նշանակվել է ԴԲՓ:


Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 15-ին, ժամը 22.00-ին,  հիշյալ  սուպերմարկետի  մոտ Արման Ա.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1995 թ. Արտաշես Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 16-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:


Հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: