Եգիպտոսն առանց ԱՄՆ-ի հետ համաձայնեցնելու ավիահարվածներ է հասցրել Լիբիայում ԻՊ-ի դիրքերին
Եգիպտոսի օդուժն ավիահարվածներ է հասցրել Լիբիայի տարածքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դիրքերին՝ առանց ԱՄՆ-ի հետ համաձայնեցնելու, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Դա եղել է Եգիպտոսի կառավարության որոշումը, և ոչ մի ապացույց չկա, որ ԱՄՆ-ն ինչ-որ կերպ ներգրավված է եղել»,- ասել է ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության աղբյուրը:
ԱՄՆ-ի պաշտոնյաները հայտարարել են, թե իրենք տեղյակ չեն եղել, որ Եգիպտոսի կառավարությունը Լիբիայի տարածքում հարվածներ հասցնելու համար զգուշացրել է ԱՄՆ-ին: Նրանք նաև նշել են, թե ավիահարվածների արդյունավետությունը դժվար է գնահատել:
Կիրակի երեկոյան սոցցանցերի՝ ԻՊ-ին պատկանող խմբերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է Լիբիայում առևանգված 21 քրիստոնյա եգիպտոսցիների մահապատիժը:
Եգիպտոսի քաղաքացիների սպանությունից հետո այդ երկրի օդուժը, Լիբիայի կառավարության ավիացիայի հետ համաձայնեցնելով, հարվածներ է հասցրել Լիբիայի արևելքում գտնվող Դերնա քաղաքի տարածքում:










