ԱՄՆ-ում ոստիկանները սպանել են դեռահասի, որը կասկածվում էր ընտանիքի անդամների սպանության համար
Ամերիկյան Բալտիմոր քաղաքի ոստիկանները ձերբակալելու ընթացքում սպանել են դպրոցականի, ով ավելի վաղ սպանել է իր ծնողներին և փոքր քրոջը, հայտնում է New York Post-ը:
16-ամյա Ջեյսոն Հենդրիքսն ապրել է ծնողների հետ Կենտուկի նահանգի Քորբին քաղաքում: Անցած չորեքշաբթի նա սպանել է հորը, մորը և 12-ամյա քրոջը, այնուհետ վերցրել ծնողների մեքենան և զենք ու ուղևորվել արևելք՝ Բալտիմոր:
Չորեքշաբթի օրը Հենդրիքսը բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, ինչից հետո կրակել և վիրավորել է ճանապարհատրանսպորտային վթարի վայր ժամանած ոստիկանին: Ոստիկանության վեց այլ աշխատակից պատասխան կրակ է բացել: Դեռահասը տեղում սպանվել է:
Փոխհրաձգությունից հետո ոստիկանությունը որոշել է խուզարկություն անցկացնել Քորբինում գտնվող տղայի տանը, որտեղ էլ հայտնաբերվել են ընտանիքի անդամների դիակները:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ հայտնի է դարձել, որ տեղի ունեցածից որոշ ժամանակ առաջ ծնողները, որպես պատիժ, արգելել են տղային օգտվել համակարգչից, ինչը նրան վրդովվեցրել է:










