Այսօր Բարության ինքնաբուխ դրսևորման օրն է
Այսօր՝ փետրվարի 17-ին, աշխարհում նշվում է Բարության ինքնաբուխ դրսևորման օրը. դա միջազգային բարեգործական կազմակերպություններից մեկի վերջին նախաձեռնություններից է, հայտնում է calend.ru-ն:
Այդ տոնն իր պատմությունն սկսել է ԱՄՆ-ում, սակայն այսօր արդեն համաշխարհային նշանակություն ունի, և այն տոնում են անկախ քաղաքականությունից, ազգությունից ու կրոնական համոզմունքներից:
Տոնն ավելի հայտնի է Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում, որտեղ այս օրը տարբեր քաղաքներում ավանդաբար բարեգործական միջոցառումներ ու մարաթոններ են անցկացնում, որոնց մասնակցում են հայտնի դերասաններ, հասարակական ու քաղաքական գործիչներ:
Նման տոների կազմակերպիչները նշում են, որ պետք է լինել բարի բոլորի հանդեպ. ոչ թե պարզապես բարի, այլ անսահման ու անշահախնդիր:










