Երկրի ներսում ցանկացած խժդժություն դավաճանություն է. հայտարարություն
Հայաստանի գրոսմայստերների ասոցիացիան հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին երկրի ներսում ցանկացած խժդժություն համարում են դավաճանություն` հայրենիքի հանդեպ:
Հայտարարությունում ասվում է.
«Նորանկախ Հայաստանում ի թիվս հայկական բանակի տարած փառապանծ հաղթանակների` անգնահատելի է Հայաստանի շախմատի ազգային հավաքականի շշմեցուցիչ հաջողությունները միջազգային հարթակներում:
Մեզ հաջողվեց օլիմպիական բարձրությունից բազմիցս ծածանել հայկական Եռագույնը եւ հնչեցնել ազգային հիմնը:
Այսօր մենք պատրաստվում ենք Եղեռնի 100-րդ տարելիցի նախաշեմին նոր հաջողություններով փարատել համահայկական վիշտը:
Երկրի ներսում ցանկացած խժդժություն մենք համարում ենք դավաճանություն` հայրենիքի հանդեպ:
Տնտեսական բարեփոխումների այս լայնածավալ փուլում Հայաստանի գրոսմայստերների ասոցիացիան ողջ շախմատային բանակի անունից իր զորակցությունն է հայտնում գործող իշխանություններին եւ հորդորում լինել առավել վճռական եւ անողոք»:










