Հաիթիում զանգվածային տոնակատարության ժամանակ 20 մարդ է մահացել

16:38 • 17.02.15

Հաիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում կայացած կառնավալային տոնակատարության ժամանակ հոսանքի գծերի վնասվելու հետևանքով 18 մարդ է մահացել, հաղորդում է USA Today-ը:

 

Նշվում է, որ ևս 60 մարդ վնասվածք է ստացել:

 

Դեպքը պատահել է, երբ փողոց դուրս եկած հազարավոր մարդիկ մասնակցել են ամենամյա տոնակատարություններին: Ականատեսների խոսքերով՝ շքերթի մասնակիցներից մեկը փայտ է օգտագործել հոսանքի լարերը մի կողմ տանելու համար, որպեսզի ճանապարհ բացի: Հոսանքի լարերին մոտ գտնվող մարդիկ էլեկտրահարվել են, մի քանիսը հասցրել են մի կողմ թռչել՝ խուճապ առաջացնելով մարդկանց մեջ:

 

Երկրի նախագահ Միշել Մարտեն ցավակցություն է հայտնել մահացածների բարեկամներին: