Իսլամիստները սպանդ են իրականացրել Հալեպի քրիստոնեական թաղամասում
Սիրիայի զինված ընդդիմադիրները ականանետերից կրակ են բացել Հալեպի Հայ ալ-Սիրյան քրիստոնեական թաղամասի վրա, ինչի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել: Զոհերը քաղաքացիական անձինք են: Զոհերի թվում նաև երեխաներ կան:
«Ռոսիյսկայա գազետայի» փոխանցմամբ՝ այդ հարձակման հետևանքով 200-ից ավելի մարդ վիրավորվել է: Այս թաղամասը գտնվում է Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ:
Հալեպի այս հարձակումը տեղի է ունեցել նախօրեին տարածված լուրերի ֆոնին, թե այդ քաղաքում առաջիկայում վերջապես «սառեցվելու են» ռազմական գործողությունները:










