Հարյուրավոր հունգարացիներ ցույց են արել՝ բողոքելով Պուտինի այցի դեմ (լուսանկարներ)
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի՝ ընդդեմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի, գրում է segodnya.ua-ն։
Մասնավորապես հաղորդվում է, որ ցույցին մասնակցել է 1.500-2.000 մարդ։
Ցուցարարները Բուդապեշտի Արևելյան կայարանից գնացել են Արևմտյան կայարան, ինչը, կազմակերպիչների խոսքերով, պետք է խորհրդանշի հունգարացիների ձգտումը գնալ դեպի Արևմուտք, այլ ոչ թե Ռուսաստան։
Ցուցարարների կարգախոսներն են եղել՝ «Պուտին՝ ոչ, Եվրոպա՝ այո», «Ռուսնե՛ր, գնացե'ք տուն»։
Պուտինի այցը Բուդապեշտ պետք է կայանա փետրվարի 17-ին։
Հունգարիայի ներկայիս ղեկավարությունը՝ վարչապետ Վիկտոր Օրբանի գլխավորությամբ, ամենառուսամետներից է Եվրոպական միությունում, գրում է աղբյուրը:



















