ԿԺԴՀ-ն ԱՄՆ-ն անվանել է մարդու իրավունքների առումով ամենավատ երկիրը
Փհենյանն ԱՄՆ-ն անվանել է «մարդու իրավունքների առումով ամենավատ երկիրը» և դատապարտել է Վաշինգտոնի մտադրությունը ԿԺԴՀ-ին նվիրված համաժողով անցկացնելու վերաբերյալ, հաղորդում է ТАСС-ը:
Երկուշաբթի օրը տարածված հայտարարության մեջ ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցչությունը միջոցառումն անվանում է «քաղաքական դավադրություն»՝ ուղղված հյուսիսկորեական ղեկավարության դեմ:
«ԱՄՆ-ն բացարձակապես ոչ մի որակավորում չունի այլ երկրներում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին խոսելու համար, քանի որ նրանք իրենք են աշխարհում մարդու իրավունքների ամենավատ խախտողները»,- ասված է փաստաթղթում: ԿԺԴՀ-ի մշտական ներկայացուցչությունում կոչ են արել ԱՄՆ-ին առաջին հերթին լուծել սեփական խնդիրները:
«Մարդու իրավունքները ԿԺԴՀ-ում. ճանապարհ, որը պետք է անցնել» համաժողովը կկայանա փետրվարի 17-ին Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում:










