Գրիգորի Մարգարյանը և Հարություն Ղարագյոզյանը ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմումներ են ներկայացրել

18:16 • 17.02.15

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ԲՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմումներ են ներկայացրել պատգամավորներ Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) և Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ):


Այս մասին իր Facebook-ի էջում տեղեկացնում է ԱԺ հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

 

Նա մասնավորապես գրել է. «ՀՀ Ազգային ժողովի նախագահը պատգամավորներից ստացել է գրություններ:

 

1. ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը գրությամբ մասնավորապես հայտնել է, որ հրաժարվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամությունից, քանի որ կուսակցությունը սպառնում է ՀՀ անվտանգությանն ու խաղաղությանը:

 

2. ՀՀ ԱԺ պատգամավոր Գրիգորի Մարգարյանը գրությամբ հայտնել է, որ դադարեցնում է անդամությունն ինչպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից, այնպես էլ ՀՀ ԱԺ նույնանուն խմբակցությունից: Պատգամավորը ԱԺ նախագահին տեղեկացրել է նաև, որ այսուհետ իր գործունեությունն Ազգային ժողովում կշարունակի որպես անկախ պատգամավոր»: