Ռուսաստանի ընդդիմության առաջնորդներից Նավալնին դատապարտվել է 3,6 տարվա պայմանական ազատազրկման

23:35 • 17.02.15

Մոսկովյան դատարանը ուժի մեջ է թողել Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու և նրա եղբոր գործով դատավճիռը: Նա, սակայն, ազատվել է տուգանքներից, չեղարկել տնային կալանքը:

 

«Դոժդի» փոխանցմամբ՝ Նավալին, ըստ այդմ, դատապարտված է երեք տարի վեց ամսվա պայմանական ազատազրկման: Դատախազությունը տասը տարվա ազատազրկում էր պահանջել Ալեքսեյ, և ութ տարվա ազատազրկում՝ Օլեգ Նավալնու համար:

 

Անցած տարվա դեկտեմբերին ռուսաստանյան դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել այսպես կոչված՝ «Ռոշեի գործով». Նավալնի եղբայրները մեղավոր են համարվում խարդախությամբ  «Իվ Ռոշե Վոստոկ» ընկերությունից  26,7 մլն ռուբլի հափշտակելու համար: Դրանից հետո ևս 3,6 տարվա ազատազրկման դատապարտված Օլեգ Նավալնին «Բուտիրկա» քննչական մեկուսարանում է, Ալեքսեյ Նավալնին՝ տնային կալանքի տակ, որը պարբերաբար խախտում է: