Երբ վայրկյանը կարող է կյանքեր փրկել. ոստիկանական գործողություն, որը լավ ավարտ է ունեցել (լուսանկարներ)
Այս լուսանկարները ցույց են տալիս պահը, երբ ոստիկանները կոտրում են սուզվող ավտոմեքենայի պատուհանները` մեքենայի ներսում մնացած 63-ամյա կնոջը փրկելու համար, գրում է The Mirror-ը:
Լուսանկարներն արվել են Նոր Զելանդիայում՝ Օքլենդ շրջանում, երբ BMW մակնիշի մեքենան ընկել է ջուրը: Ոստիկանները, ովքեր փրկել են կնոջ կյանքը, համոզված են, որ մեկ րոպե անց նա խորտակված կլիներ, և նրան այլևս հնարավոր չէր լինի փրկել:
Հաղորդվում է, որ երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, ավտոմեքենայի երեք չորրորդ մասն արդեն ջրի տակ է եղել, և երկու անցորդ հուսահատ փորձել են կանգնեցնել մեքենան: Մեքենայի մեջ գտնվող կինը շփոթված է եղել և հասցրել է բարձրանալ հետևի նստարանի վրա:
Վերջիվերջո ոստիկաններից մեկը մեծ քար է գտել և դրա օգնությամբ կոտրել մեքենայի հետևի ապակին՝ դուրս հանելով կնոջը, մինչ ավտոմեքենան վայրկյաններ անց արագությամբ կսուզվեր ջուրը:













