Վրաստանն Ուկրաինայից պահանջում է արտահանձնել Սաակաշվիլիին

17:03 • 17.02.15

Վրաստանի դատախազությունը կոչ է անում Ուկրաինային  համագործակցություն սկսել և արտահանձնել հետախուզման մեջ գտնվող մարդկանց, այդ թվում երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, հաղորդում է gazeta.ru-ն:

 

«Այն առնչությամբ, որ Միխեիլ Սաակաշվիլիին և Զուրաբ Ադեիշվիլիին Վրաստանում մեղադրանքներ են առաջադրվել և նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարվել, ինչպես նաև այն առնչությամբ, որ համաձայն ստացված տեղեկությունների, նշված անձինք գտնվում են Ուկրաինայի տարածքում, Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել է Ուկրաինայի գլխավոր դատախազությանը՝ նշված անձանց գտնվելու վայրը պարզելու, կալանքի տակ առնելու, ինչպես նաև արտահանձնելու մասին միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: