Ճապոնիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կա ցունամիի վտանգ

13:33 • 17.02.15

Ճապոնիայի հյուսիսում տեղի է ունեցել 6.9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, ինչից հետո իշխանությունները ցունամիի վտանգի մասին են հայտարարել:

 

Ինչպես նշում է alarabiya.net-ը, ըստ ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալների, երկրաշարժից հետո Իվատե պրեֆեկտուրայի ափերը սկսել են ալեկոծվել, ինչը ցունամիի նախանշան է:

 

Թեև երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չեն գրանցվել, այնուհանդերձ իշխանությունները կոչ են արել մարդկանց հեռու մնալ առափնյա հատվածներից:

 

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա: