Ձնաբքերի պատճառով ԱՄՆ-ում չեղյալ է հայտարարվել 2.600 չվերթ

08:54 • 17.02.15

Սաստիկ ցուրտը և ձնաբքերը կաթվածահար են արել մի քանի ամերիկյան նահանգ, հաղորդում է gazeta.ru-ն:

 

Ավիաընկերությունները ստիպված են եղել չեղյալ հայտարարել ընդհանուր առմամբ մոտ 2,6 հազար չվերթ: Իրավիճակն ամենաբարդն է Հյուսիսային Կարոլինայի և Թենեսիի օդանավակայաններում:

 

Ձնաբքերի մեջ են հայտնվել Միսուրի, Արկանզաս, Իլինոիս, Կենտուկի, Ինդիանա և Օհայո նահանգները:

 

Վատ եղանակային պայմանների պատճառով Վաշինգտոնում փակվել են բոլոր պետական հաստատությունները: Արկանզասում դպրոցականներին և պետծառայողներին թույլ է տրվել դուրս չգալ տներից:

 

Արևմտյան Փենսիլվանիայում սառած ճանապարհները մի քանի ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառ են դարձել, որոնցից մեկի ժամանակ բախվել են միկրոավտոբուսը և դպրոցական ավտոբուսը: Մի քանի մարդ ստացել են վնասվածքներ: