Վրաստանի խորհրդարանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ

15:40 • 17.02.15

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի և ՀՀ Ազգային ժողովի և Վրաստանի խորհրդարանի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Վլադիմիր Բադալյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:


Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։


Հյուրերը ծաղկեպսակ և ծաղիկներ են դրել ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:


Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին վրաց ժողովրդի անունից մեկ անգամ ևս ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին 100 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:


«Ամեն ինչ պետք է անենք, որ ոչ միայն նման ողբերգությունները չկրկնվեն, այլև չլինեն պատերազմներ և աշխարհում տիրի խաղաղություն», -ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահը:


Նա նշել է, որ վրաց ժողովուրդը հայ ժողովրդի կողքին է թե տխրության, թե ուրախության պահերին: