Ջեբ Բուշը մեղադրել է Օբամային անհետևողական լինելու համար
ԱՄՆ-ն պետք է վերականգնի իր առաջատար դերն աշխարհում, հայտարարել է Ֆլորիդայի նախկին նահանգապետ, հանրապետական Ջեբ Բուշը։
Իր ելույթում նա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային մեղադրել է անհետևողական և արտաքին քաղաքականության հարցում անվճռական լինելու համար, գրում է Reuters-ը։
«Օբամայի նախագահության ամենամեծ հեգնանքն այն է, որ նա եկել է իշխանության՝ խոստանալով մեծ ներառվածություն աշխարհում, սակայն Ամերիկան այժմ պակաս ազդեցիկ է, քան նախկինում»,- ասել է Բուշը։
Ջեբ Բուշի նպատակն է բացատրել, թե ինչպես կարող է Ամերիկան վերականգնել իր առաջատարությունն աշխարհում և ինչու է այդ առաջատարությունն այժմ այդքան կարևոր, քան երբևէ։










