Կանադան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Ուկրաինայի 37 քաղաքացիների նկատմամբ

08:58 • 18.02.15

Կանադան ընդլայնել է պատժամիջոցների ցանկը՝ ներառելով Ռուսաստանի և Ուկրաինայի 37 քաղաքացու, որոնց կարգելվի մուտք գործել երկրի տարածք, նշվում է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերի պաշտոնական կայքում։

 

Ինչպես փոխանցում է Газета-ն՝ պատժամիջոցները կանդրադառնան նաև 17 ռուսական և ուկրաինական ընկերությունների վրա։

 

«Մեր դիրքորոշումը հստակ է. մենք ընդունում ենք Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը և երբեք չենք ընդունի այդ երկրի որևէ շրջանի շրջափակումը»,- ասվում է վարչապետի հաղորդագրությունում։