Ուկրաինացի զինվորականները հեռանում են Դեբալցևոյից. «Դոնբաս» ջոկատ
«Դոնբաս» ջոկատի հրամանատար Սեմյոն Սեմյոնչենկոն հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները հեռանում են Դեբալցևոյից: Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում, փոխանցում է gazeta.ru-ն։
«Դեբալցևոյից զորքերի հեռացումն իրականացվում է ըստ նախատեսվածի և կազմակերպված: Լոգվինովոյի վերահսկողության մասին բոլոր հեքիաթները հեքիաթներ են միայն՝ դդումը չվերածվեց կառքի: Դեբալցևո-Արտյոմովսկ ճանապարհը մենք չենք վերահսկում հենց Լոգվինովոյի պատճառով: Մյուս ճանապարհները պահում են Ազգային գվարդիան, «Դոնբասը» և Ուկրաինայի զինված ուժերը»,- գրել է Սեմյոնչենկոն:
Ավելի վաղ Սեմյոնչենկոն կոչ է արել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին Դեբալցևոյի շրջանում անջատողականների ուղղությամբ ուժեղ հարված տալու հրաման արձակել:










