Ինքնահռչակ ԴԺՀ-ի դատախազությունը քրեական գործ է հարուցել Պորոշենկոյի, Ցացենյուկի և Տուրչինովի դեմ

10:55 • 18.02.15

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության դատախազությունը քրեական գործ է հարուցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, վարչապետ Արսենի Յացենյուկի և Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովի դեմ, հաղորդում է gazeta.ru-ն:

 

«Քրեական գործ հարուցել Ուկրաինայի պաշտոնատար անձանց կողմից ագրեսիվ պատերազմ պլանավորելու, պատրաստելու, հրահրելու և իրականացնելու փաստի առթիվ՝ նախատեսված ԴԺՀ քրեական օրենսգրքի 423-րդ հոդվածի 2-րդ մասով»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ուկրաինայի ղեկավարության դեմ քրեական գործը հարուցվել է Դոնբասում պատերազմ հրահրելու փաստի առթիվ: