«Նորմանդական քառյակի» առաջնորդները կրկին կքննարկեն Դոնբասում իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չորեքշաբթի հեռախոսազրույց կունենան և կքննարկեն Ուկրաինայի արևելքում առկա իրավիճակը, գրում է Interfax.ru-ն։
Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ ֆրանսիական կառավարության ներկայացուցիչ Ստեֆան Լը Ֆոլին հղումով։
Կայանալիք հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունը հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Օրերս Մինսկում «նորմանդական քառյակի»՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները պայմանավորվել են փետրվարի 15-ի ժամը 00։00-ից կրակը դադարեցնելու մասին:










