ԵՄ-ն վերսկսել է «Գազպրոմ»-ի դեմ հակամենաշնորհային հետաքննությունը

17:20 • 18.02.15

Եվրամիության իշխանությունները վերսկսել են ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ հակամենաշնորհային հետաքննությունը, գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

 

Այդ մասին հայտարարել է մրցակցության հարցերով եվրահանձնակատար Մարգրեթ Վեսթագերը:

 

Ռուսական ընկերությանը, մասնավորապես, կասկածում են շուկայում գերակա դիրքի չարաշահման համար: Հետաքննությունը սկսվել է դեռևս 2,5 տարի առաջ: