ՌԴ ՊՆ-ն պատժամիջոցներով է սպառնացել Գերմանիային
Ռուսաստանը Գերմանիայի նկատմամբ պատժամիջոցներ կսահմանի՝ ռուսական Մուլինո գյուղում կրթական կենտրոնի կառուցման մասին պայմանագիրը տապալելու պատճառով, գրում է lenta.ru-ն։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Արկադի Բախինը։
Նրա խոսքով՝ պատժամիջոցների մասին հարցը և դրանց բովանդակությունն այժմ քննվում է արբիտրաժային դատարանում։
Կենտրոնի շինարարությունը, որն իրականացնում էր գերմանական «Ռեյնմետալ» ընկերությունը, դադարեցվել է 2014-ի ամռանը՝ ռուսական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների պատճառով։










