Հիմնադիր խորհրդարանը դատական հայց է ներկայացրել ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի դեմ

12:44 • 18.02.15

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ զրպարտության համար պատասխանատվության են կանչում ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին։ 


«2015 թ. փետրվարի 17-ին Հիմնադիր խորհրդարանը և նրա անդամները ընդդեմ ՀՀԿ  խմբակցության  քարտուղար Գագիկ Մելիքյանի հայցադիմում են  ներկայացրել  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական  շրջանների ընդհանուր իրավասության  դատարան՝ հրապարակայնորեն վիրավորանք հասցնելու և  զրպարտություն  կատարելու համար նրան օրենքով սահմանված կարգով պատասխանատվության  կանչելու նպատակով:


Հիշեցնում ենք, որ ԳագիկՄելիքյանը մամուլում հրապարակված իր  հարցազրույցում համոզմունք էր հայտնել, որ Հիմնադիր խորհրդարանի անդամները «100-ամյակը» առանց ռեժիմի» շարժման դեպի  Արցախ իրազեկման  ավտոերթը  «իրականացրել են թուրք-ադրբեջանական փողերով»: