Ցեղասպանության խնդիրը համազգային է, այստեղ իշխանություն–ընդդիմություն չկա. Գագիկ Ջհանգիրյան

14:40 • 18.02.15

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը չցանկացավ մեկնաբանել Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, որում  նա ասում է, որ առճակատման գնալը ճիշտ ճանապարհ չէ։

 

«Ես տեղյակ չեմ՝ ինչ է ասել, ինչ է տեղի ունեցել, դուք տեսաք, որ ես քննարկման էի մասնակցում, հիմա ես կծանոթանամ, մի հատ կհավաքվենք, կքննարկենք, Ձեզ անպայման «Կոնգրեսը»  իր կարծիքը կներկայացնի»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:


Ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված նամակի մասին հարցին, ՀԱԿ անդամը վերաարձանագրեց, որ այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:



«Եվ դա համազգային հարց է, իշխանություն, ընդդիմություն այդտեղ չկա: Եվ եթե ուշադիր ծանոթացել եք՝ ինքը հենց իր նամակի մեջ այդ ակնարկներն է անում, որ սա չի կարելի քննարկել քաղաքական հարթության մեջ, սա համազգային, ողջ հայ ժողովրդի համար կարևորություն ներկայացնող հարց է, և ինքը՝ որպես այդ դաշտի գիտակ ,որպես պատմաբանասեր, իր կարծիքը հայտնել է»,- մեկնաբանեց ՀԱԿ անդամը:


Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկել էր Հայոց ցեղասպանության հռչակագրի շուրջ միասնական դիրքորոշումներ վերաձևակերպել և դրա համար առաջարկել հանդիպել Սերժ Սարգսյանին: