Ղազախստանի խորհրդարանն առաջարկել է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել
Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը դիմել է նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ խնդրելով արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել, տեղեկացնում է ТАСС-ը:
Փետրվարի 14-ին Ղազախստանի ազգերի ասամբլեայի փոխնախագահ Անատոլի Բաշմակովն առաջարկել է մոտ ժամանակներս երկրում արտահերթ նախագահական ընտրություն անցկացնել:
Նշվում է, որ այդ նախաձեռնությանը կողմ են Ղազախստանի հիմնական քաղաքական գործիչները:
Համաձայն Ղազախստանի օրենսդրության՝ արտահերթ ընտրություներ նշանակվում են նախագահի որոշմամբ:










