Մինսկյան համաձայնագիրը ուժը կարող է կորցնել. ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան
ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան հայաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում ասաց, թե փետրվարի 12-ին Մինսկում Նորմանդական քառյակի հանդիպումից հետո բոլորը սպասում էին Ուկրաինայում կրակի դադարեցմանը, սակայն, ցավոք, Լուգանսկի ուժերը չեն դադարեցնում կրակը:
«Դրա հետ կապված Ուկրաինայի նախագահը կապ է հաստատել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ու հայտնել, որ հակամարտող կողմերից մեկը չի դադարեցրել կրակը»,- ասաց Իվան Կուխտան:
«Երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում ընդունվել է համապատասխան որոշումը և այսօր, ցավոք, մենք պետք է արձանագրենք, որ մինսկյան համաձայնագիրը ուժը կարող է կորցնել»,- նշեց դեսպանը՝ շարունակելով, թե այնպիսի կառույցներ, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, ՆԱՏՕ-ն, պետք է անեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի կոնֆլիկտը լուծում ստանա:
Իվան Կուխտան հայտարարեց նաև, թե որպեսզի կոնֆլիկտը ինչ-որ չափով լուծում ստանա, պետք է Արևմուտքը սանկցիաներ կիրառի Ռուսաստանի նկատմամբ:










