Ասիայում նշում են նոր՝ ոչխարհի տարին՝ ըստ լուսնային օրացույցի

23:49 • 18.02.15

Չինաստանում և ասիական այլ երկրներում նշում են Նոր տարին՝ ըստ լուսնային օրացույցի: Տոնի առիթով աշխարհի չինացիներին իր ուղերձն է հղել Չինաստանի առաջնորդ Ցինպինը:

 

BBC-ի փոխանցմամբ՝ հարյուր միլիոնավոր չինացիներ այս տոնի առիթով գնում են իրենց հարազատ վայրեր՝ ընտանիքի հետ տոնը նշելու:

 

Ըստ չինական ԶԼՄ-ների՝ տոնի օրերին 40 օրվա ընթացքում չինացիները մոտ երեք մլրդ ուղևորություն կկատարեն՝ ավտոբուսով, գնացքով, օդանավով կամ ավտոմեքենայով:

 

Սա պաշտոնական տոն է նաև Թայվանում, Սինգապուրում, Վիետնամում, Մալայզիայում և այլ երկրներում, որտեղ չինական համայնքներ կան:

 

Ասիայում նշում են նոր՝ ոչխարհի տարին՝ ըստ լուսնային օրացույցի