Կրծքագեղձի հետազոտություն՝ մամոգրաֆիա, 50% զեղչով. ակցիա «Մուրացան» հիվանդանոցում

12:27 • 18.02.15

Փետրվարի 15-ից ապրիլի 15-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրում կանխարգելիչ և կրծքագեղձի հիվանդությունների վաղաժամ հայտնաբերման նպատակներով հայտարարվում է ակցիա կրծքագեղձի հետազոտությունների համար (մամոգրաֆիա, սոնոգրաֆիա)՝ գործող գնացուցակի 50%-ի չափով: Այս մասին տեղեկացնում է «Մուրացան» հիվանդանոցային համալիրի լրատվական ծառայությունը։


35  տարեկանից բարձր բոլոր կանայք և աղջիկները, կարող են դիմել ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի ախտորոշիչ կենտրոն՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը 10:00-14:00-ը: