Չարենցի փողոցում ՆԻՎԱ-ն գլխիվայր շրջվել է (լուսանկարներ)

15:49 • 18.02.15

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 18-ին, ժամը 06.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 718LU64 պետհամարանիշի  ավտոմեքենան (վարորդ` Գ. Ղ., ծնվ. 1993թ.) շրջվել է ավտոճանապարհին. տուժածներ չկան:


Հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի փականը: