Oscar de la Renta-ի առաջին ցուցադրությունն առանց Օսկար դե լա Ռենտայի (լուսանկարներ)
Նյու Յորքում անցկացվող Նորաձևության շաբաթվա շրջանակում կայացել է Oscar de la Renta նորաձևության տան նոր հավաքածուի ցուցադրությունը։
Շոուն կայացել է 42-րդ փողոցում գտնվող այն նույն սրահում, որտեղ իր աշխատանքները վերջին տարիներին ցուցադրել է Օսկար դե լա Ռենտան։ Սակայն այս անգամ ցուցադրության վերջում բեմ է դուրս եկել մեկ ուրիշը՝ բրիտանացի Փիթեր Կոպինգը, ով դարձել է նորաձևության տան կրեատիվ տնօրենը Դե լա Ռենտայի մահից առաջ, գրում է tatler.ru-ն։


















































