Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուքի հետևանքով քուրդ պատգամավոր է վիրավորվել
Թուրքիայի ազգային մեծ ժողովում իշխող «Արդարություն և զարգացում» և քրդամետ «Ազգերի ժողովրդավարություն» կուսակցությունների ներկայացուցիչների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, տեղեկացնում է Milliyet թերթի կայքը:
Վիճաբանությունը սկսվել է խորհրդարանում Թուրքիայի բնակչության անվտանգության ապահովման մասին օրինագծի քննարկման ընթացքում:
Ծեծկռտուքի հետևանքով վիրավորվել է քրդամետ կուսակցության պատգմաավոր Էրթուղրուլ Քյուրքչուն:
Ավելի վաղ երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ երկրի բնակչության անվտանգությունն ապահովելու համար մի շարք բարեփոխումներ են իրականացվելու:










