Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ-ից օգնություն է խնդրել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է երկրի արևելքում հակամարտության սրումը դադարեցնելու համար անհապաղ գործողությունների անհրաժեշտության մասին, գրում է kommersant.ru-ն։
Բացի այդ, Պորոշենկոն կոչ է արել իրականացնել «պաշտպանունակությունն ուժեղացնելու համար Ուկրաինային լրացուցիչ միջոցներ տրամադրելու մասին նախկին հայտարարությունները»։ Բայդենը, իր հերթին, վստահեցրել է նախագահին Ուկրաինային աջակցելու մասին։
ԱՄՆ փոխնախագահը և Ուկրաինայի նախագահն արձանագրել են նաև, որ հրադադարի ռեժիմը երկրի արևելքում չի պահպանվում՝ անջատողականների կրակոցների պատճառով։










